Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » editorial » Բաքուն սպառնում է նոր հրթիռներով խոցել ՀՀ-ում տեղակայված «Իսկանդերները»

Բաքուն սպառնում է նոր հրթիռներով խոցել ՀՀ-ում տեղակայված «Իսկանդերները»

Հուլիս 14, 2017 10:46 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

zakir-hasanov

Ադրբեջանի զինված ուժերն ունեն հակահրթիռային համակարգ, որը կարող է խոցել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» հրթիռները. այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Ես` որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ մենք ունենք հակահարվածի համակարգ. մենք կարող ենք խոցել այդ հրթիռները: Մենք նույնպես հրթիռներ ունենք, քանակով 50 անգամ ավելի շատ: Ես լիովին պատասխանատու եմ ասված խոսքերի համար: Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի պատասխան հարվածը, եթե նրանք որոշեն կիրառել դրանք»,- ասել է Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Բաքուն այդ հրթիռները ձեռք է բերել ոչ Ռուսաստանից, և դրանք որակապես չեն զիջում ռուսական արտադրությանը:

Պաշտոնյայի խոսքով՝ ՌԴ-ից զենքի մատակարարումը 90%-ով կատարված է, և այդ սպառազինությունն արդեն օգտագործվում է: Պաշտպանության նախարարը հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է հավելյալ զենք գնել ՌԴ-ից:

122488199673267500288781848048447njpg
scroll to top