Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բլոգ » Բաքվի պրիմիտիվ քարոզչության ևս մեկ օրինակ (լուսանկար)

    Բաքվի պրիմիտիվ քարոզչության ևս մեկ օրինակ (լուսանկար)

    Օգոստոս 8, 2017 10:33 Բլոգ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    լլ

    Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ հայկական կողմը գնդակոծել է Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի Գարալար գյուղը, որի պատճառով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում նաև 13-ամյա Ռամին Յուսիֆովը: Ադրբեջանկան կողմը խոստացել էր ներկայացնել մանրամասներ, որոնք չուշացան, քանի որ դրանք վաղուց էին պատրաստվցած: Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի անգրագետ և պրիմիտիվ աշխատակիցները մահճակալին պարկած մի երեխայի լուսանկար են տարածել, որի ծնկներին աննաշան քերծվածքներ կան, որոնք որքան կարելի է կռահել հին են, իսկ մի ոտքի ծնկից ներքև էլ վիրակապ է դրված, և ինչ-որ մեկը ցուցամատով ցույց է տալիս այդ վիրակապը՝ երևի պարզաբանելու համար, որ հայերը հենց այդ ոտքն են վնասել:
    Սա արդեն մարազմ է: Որքան կարելի է պրիմիտիվ և հիմար լինել, որ նույնիսկ ապատեղեկատվությունն այնպես մատուցել, որ շատ արագ բացահայտվես և անհարմար իրավիճակի մեջ հայտնվես, ինչպես դա անում են մեր արևելյան հարևանները:
    Համոզված եմ, որ հերթական հիմարությունը նախապատրաստելու համար Զաքիր Հասանովի մանկլավիկները իր մառային արձակուրները վայելող ինչ-որ մի երեխայի են բերել և որպես վիրավորի են ներկայացնում:
    Ադրբեջանում հավատացել են, որ մեկ ամիս առաջ Զահրա Գուլևայի դիակի լուսանկարների «դեֆիլեն» մեծ ազդեցություն է ունեցել, գոնե սեփական հասարակության վրա և հիմա որոշել են նոր «սարսափելի» բան ներկայացնեն: Բայց պետք է նշեմ, որ նոր բեմադրությունը շատ թույլ էր և պրիմիտիվ:

    Հ.Գ. Քանի դեռ Իլհամ Ալիևիը նոր ապատեղեկատվությամբ կրկին սաստկացնում է հայատյացությունն Ադրբեջանում, 13-ամյա Ռամինն Ադրբեջանի ՊՆ-ի «ֆոտոսեսիայից» հետո իր ընկերների հետ բակում ֆուտբոլ կամ պահմտոցի են խաղում:

    Նման թեմաներ

    scroll to top