Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Բաքվում պատրաստ են ընդունելու հայ լրագրողներին

    Բաքվում պատրաստ են ընդունելու հայ լրագրողներին

    Բաքվում պատրաստ են ընդունելու հայ լրագրողներին
    Ապրիլ 16, 2019 13:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ լրագրողներին իր տարածքում ընդունելու պատրաստակամության վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

    «Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

    Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները հազվադեպ են լինում, որովհետև ադրբեջանցիները զերծ են մնում դրանցից` «անվտանգության նկատառումներից» ելնելով, բայց իրավիճակը կարող է փոխվել «եթե հայկական կողմն անվտանգության պատշաճ երաշխիքներ տա»։

    Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերին, ապա այդ հարցը երկու կողմի համար էր արդիական է։ Օրինակ` Ադրբեջանում բանտարկված է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը։ Բաքվի վարկածով` նա դիվերսանտ է, որը նախորդ տարվա հուլիսին փորձել է երկրի տարածք ներխուժել։ Սակայն Երևանում պնդում են, որ Ղազարյանը բանակում չի ծառայել, այլ սահմանամերձ գյուղի հոգեկան խանգարումներ ունեցող բնակիչ է։

    «Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածքներում էլ ադրբեջանցի բանտարկյալներ կան։ Մասնավորապես` Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնց 2014 թվականին կալանավորել էին»,- գրում է «Կոմերսանտը»։

    Պատասխանելով պարբերականի հարցին` արդյոք Բաքուն չի՞ խոչընդոտի, որ իր քաղաքացիները Հայաստան ու ԼՂՀ գնան, Լեյլա Աբդուլաևան նշել է․ «Ադրբեջանի իշխանությունը երբեք խիստ սահմանափակում չի դրել քաղաքացիների` Հայաստան, հատկապես Ղարաբաղի տարածք այցելելու վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը անվտանգության պատշաճ երաշխիքներ տրամադրի»։


    Նման թեմաներ

    scroll to top