Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Արցախ » Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմը քննելու մասին

    Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմը քննելու մասին

    Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմը քննելու մասին
    Մայիս 20, 2019 22:32 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ցանկալի է, որ ապրիլյան պատերազմի հարցով ստեղծվող քննիչ հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով կարող են օգտակար լինել։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

    «Ես տեղեկություն եմ տվել, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության նկատմամաբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ։ Վարչապետն իրավասու է այդպիսի առաջարկով հանդես գալու։ Իմ տեսակետն եղել է այն, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն մարդիկ, որոնք մասնագիտորեն ի վիճակի են իրենց ծառայությամբ կամ գործունեությամբ օգնելու, որ եթե կան չբացահայտված պահեր»,–ասաց նա։


    Նման թեմաներ

    scroll to top