Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Բակո Սահակյանը բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

    Բակո Սահակյանը բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

    Բակո Սահակյանը բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների
    Մայիս 11, 2019 18:48 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:

    Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:

    Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին:

    «Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, եւ նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին եւ հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», – ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր ե՛ւ կոլխոզաշենցիների, ե՛ւ ողջ Արցախի համար:


    Նման թեմաներ

    scroll to top