Գլխավոր Արցախ Բակո Սահակյանը ընդունել է «Իմ քայլը» կուսակցության անդամներին

Բակո Սահակյանը ընդունել է «Իմ քայլը» կուսակցության անդամներին

3
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում են ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը,  ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: