Գլխավոր Արցախ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում անցկացվող ֆուտբոլի առաջնության կամավորականների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում անցկացվող ֆուտբոլի առաջնության կամավորականների հետ

1
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։