Գլխավոր Արցախ Բակո Սահակյանը հրավիրել է գյուղատնտեսությանը նվիրված խորհրդակցություն

Բակո Սահակյանը հրավիրել է գյուղատնտեսությանը նվիրված խորհրդակցություն

2
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: