Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Արցախ » Բակո Սահակյանը ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

    Բակո Սահակյանը ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

    Նոյեմբեր 14, 2017 20:16 Արցախ, Լուրեր A+ / A-

    141117-Sahmanagit-s1

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

    Երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

    Նույն օրը Նախագահն այցելել է մի շարք զորամասեր եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ նրանց առօրյային՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջեւ ծառացած կարեւորագույն առաջադրանքներից են, եւ իշխանություններն անելու են հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top