Գլխավոր Արցախ Բակո Սահակյանի անօրինական հրամանագիրը. Լևոն Մնացականյանն իրավունք չուներ ոստիկանապետ նշանակվելու

Բակո Սահակյանի անօրինական հրամանագիրը. Լևոն Մնացականյանն իրավունք չուներ ոստիկանապետ նշանակվելու

13
0

Ինչպես այսօր հայտնել ենք, Արցախի ոստիկանապետի պաշտոնին է նշանակվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին տնօրեն Լևոն Մնացականյանը:

Պարզվում է՝ Լևոն Մնացականյանն իրավունք չուներ նշանակվել այդ պաշտոնին, քանի որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքով այդ պաշտոնին կարող է նշանակվել «ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ  առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում»:

«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թե ինչպես է Սահակյանը խախտել օրենքն ու ապօրինի հրամանագիր ստորագրել, չենք կարող ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախի գործող նախագահը կոպտորեն խախտել է Արցախի գործող օրենքը: