Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Բակո Սահակյանի երաշխավորությունը քաղաքական խնդիր է. Վահե Գրիգորյան

    Բակո Սահակյանի երաշխավորությունը քաղաքական խնդիր է. Վահե Գրիգորյան

    Բակո Սահակյանի երաշխավորությունը քաղաքական խնդիր է. Վահե Գրիգորյան
    Մայիս 21, 2019 14:18 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելը մեծ ռիսկ է Մարտի մեկի գործի քննությանը. այս մասին «Ազատության» եթերում ասաց Մարտի մեկի տուժողների իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը:

    Ռոբերտ Քոչարյանը, Վահե Գրիգորյանի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու համար ի վիճակի է դիմելու ամեն միջոցի, նա իր անձնական ազատության համար կդիմի ամենավտանգավոր քաղաքական միջամտությունների:

    Վահե Գրիգորյանն անդրադարձավ նաև Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությանը: «Այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ նրանք խնդրեցին դատախազին եռատոնին մասնակցելու համար բաց թողնել Քոչարյանին: Եռատոնն անցավ, երաշխավորությունը պնդեցին, երբ երաշխավորության նպատակը եռատոնին մասնակցելն էր: Ու ոչ ոք Բակո Սահակյանին չհարցրեց՝ ինչպե՞ս է վերահսկելու իր երաշխավորության ի կատար ածելը: Սա տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական խնդիր»,- մանրամասնեց փաստաբանը:

    Վահե Գրիգորյանի կարծիքով՝ Բակո Սահակյանի խնդիրների մեջ չի մտնում ամբաստանյալ Քոչարյանի բարեվարքությունն ապահովելու համար ժամանակ եւ ռեսուրս տրամադրելը: Ու եթե հանկարծ որեւէ խնդիր լինի, խոր ճգնաժամի մեջ կընկղմվի Հայաստանը, օրինակ՝ Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ իրավական վարույթներ հարուցելու կապակցությամբ: «Քաղաքական անհեռատեսություն էր, որ դատավարությունը դարձավ ներքաղաքական ճգնաժամի առիթ»,- ասաց  փաստաբանը:


    Նման թեմաներ

    scroll to top