Գլխավոր Լուրեր Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը

2
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը հայրենիքում եւ սփյուռքում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: