Գլխավոր Լուրեր Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին

2
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ նախագահի խորհրդական — Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: