Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Արցախ » Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը

Սեպտեմբեր 9, 2017 18:32 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

904731

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը եւ տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությունը՝ այն արժեւորելով մեր հանրապետությունում գիտության հետեւողական զարգացման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top