Գլխավոր Արցախ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

5
0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: