Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բանակցող կողմերը պետք է օգտագործեն միջազգային հարթակները

    Բանակցող կողմերը պետք է օգտագործեն միջազգային հարթակները

    Բանակցող կողմերը պետք է օգտագործեն միջազգային հարթակները
    Փետրվար 12, 2019 16:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Փետրվարի 15-17-ը կկայանա Մյունխենի անվտանգության համաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որին ներկա է լինելու նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ ԱԳՆ-ն ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը Մյունխենում։

    Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ արցախյան հիմնախնդրի հակամարտող կողմերը Մյունխենի անվտանգության համաժողովի նման միջազգային հարթակները  պետք է օգտագործեն և ոչ ֆորմալ շփումների միջոցով իրենց մոտեցումները պարզեն․ «Ցանկացած պարագայում բոլոր տեսակի համաժողովները կամ բոլոր տեսակի միջազգային հարթակները կարող են օգտագործվել հակամարտող կողմերի ղեկավարների կամ արտգործնախարարների կողմից հանդիպումներ կազմակերպելու, քննարկումներ անցկացնելու նպատակով»։

    Սուրենյանի խոսքով՝ դրանք կարող են անգամ բանակցություններ չլինել, բայց «կարող են  արցախյան խնդրի կարգավորման գործընթացում դրական էֆեկտ թողնել վստահության մթնոլորտի ձևավորման հարցում։ Եվ եթե նման համաժողովները կողմերին հանդիպման հնարավորություն են ընձեռում, իհարկե ողջունելի է»,- եզրափակեց քաղաքագետը։

    Aararatnews.am-ը զրուցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Փաշինյանի օրակարգում կա՞ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելը, խոսնակը պատասխանեց, որ վարչապետի օրակարգում նման այցելություն չկա։


    Նման թեմաներ

    scroll to top