Գլխավոր Լուրեր Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ

Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ

1
0

Երեւանում հնարամիտ քաղաքացին իր խարդախության թակարդն է գցել վարկ ստանալու ցանկություն ունեցող, բայց բանկերի «սեւ ցուցակում» հայտնված անձանց։ Մասնավորապես՝ «Սև ցուցակ»-ից հանելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում։Հայտարարությանը արձագանքած քաղաքացու հետ հեռախոսակապի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել եւ հանդիպել Դավթաշենում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում։ Նա քաղաքացուն վստահեցրել է, որ կհանի «սեւ ցուցակից» ու պահանջել 200.000 դրամ։ Գումարի հետ միասին վերցրել է նաեւ նրա անձնագրի պատճենը՝ վստահություն ներշնչելու համար։

Սակայն որեւէ գործողություն չի կատարել, թակարդն ընկած բնակիչը շարունակել է մնալ «սեւ ցուցակում»՝ կրելով լրացուցիչ 200.000 դրամի վնաս։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է հնարամտի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ գումար հափշտակելու համար։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։