Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բանկերում ավանդներն ու մեքենաների քանակը Սերժ Սարգսյանը ձեռքբերում է համարում

    Բանկերում ավանդներն ու մեքենաների քանակը Սերժ Սարգսյանը ձեռքբերում է համարում

    Բանկերում ավանդներն ու մեքենաների քանակը Սերժ Սարգսյանը ձեռքբերում է  համարում
    Ապրիլ 17, 2018 13:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի` Ազգային ժողովում ելույթից հետո պատգամավորները  գրանցվեցին հարցերի համար: ՀՀԿ-ական պատգամավորների՝ ապրիլյան պատերազմի, արցախյան հակամարտության մասին հարցերից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարց ուղղեց: Նա հարցրեց արտագաղթի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին, արդյոք այդ խնդիրները կլուծվե՞ն կառավարման խորհրդարանական համակարգի շնորհիվ:

    Երևան Տոնավաճառ

    Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարող երաշխավորել այդ խնդիրների իսպառ վերացումը: Վարչապետի թեկնածուն արտագաղթը համարեց  վերք, որից արյուն է հոսում, սակայն դա միայն Հայաստանին բնորոշ չէ, այլեւ նախկին ԽՍՀՄ պետություններին, Արեւմտյան Եվրոպային: Որպես իր ասածի հիմք՝ նա սկսեց  թվեր բերել, ցույց տալ իր կառավարման ձեռքբերումները: Դրանցից մեկը բանկերում քաղաքացիների ավանդներն են, որոնց մի մասը շարքային քաղաքացիներինն է, ոչ միայն հարուստներինը: Սերժ Սարգսյանը նաև մեքենաների ավելացող քանակի մասին խոսեց՝ որպես ձեռքբերում:

    Եթե այդ թվերն իրական են,  ինչո՞ւ են արտագաղթում մեր քաղաքացիները` Գեւորգ Պետրոսյանի այս հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը հորդորեց հավատալ իր թվերին, քանի որ դրանք ԱՎԾ-ն է ներկայացրել, ապա ասաց՝  արտագաղթը շարունակվում է, քանի որ իրականացվող քայլերը արդյունքի չեն բերել:

    Սերժ Սարգսյանը խոսեց նաև 2040-ին Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին: Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն այդ ժամանակ չի լինի, դա չի տեսնի, բայց հասարակությյունը դա կտեսնի:


    Նման թեմաներ

    scroll to top