Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Բանկի հետ քննարկվել է մատչելի վարկերի հարցը

Բանկի հետ քննարկվել է մատչելի վարկերի հարցը

Ապրիլ 21, 2017 11:35 Լուրեր A+ / A-

bank-gyux-472x265

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի  ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով:

«Գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստանալ  մատչելի վարկ իր տնտեսությունը կազմակերպելու համար, բայց ծրագրի այսօրվա տարբերակն արդյունավետ չի գործում, չի ծառայում իր  նպատակին և չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք մշակել նոր ծրագիր, որով կխթանենք փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և կնպաստենք արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը առաջարկել է փոխել չափորոշիչները և վերանայել վարկերի տրամադրման պայմանները: Մասնավորապես նախատեսվում է   ուսումնասիրել  սուբսիդավորման ավելացման հնարավորությունը, ինչի արդյունքում  էլ ավելի կնվազի վարկային տոկոսադրույքը և բարձրացնել  տրամադրվող գումարի շեմը: Բացի այդ, տնտեսությունները պետք է ներկայացնեն բիզնես ծրագիր, որպեսզի պետության կողմից սուբսիդավորվող գումարներն առավել արդյունավետ և նպատակային ծախսվեն և ուղղվեն  բացառապես ոլորտի զարգացմանը:  Նախարարն առաջարկել է, որպեսզի ծրագիրը գնահատվի բանկի մասնագետների կողմից, որից հետո կորոշվի շահառուին ֆինանսական կամ նյութական աջակցության տրամադրման հարցը: Միաժամանակ կարևորվել է անհրաժեշտության դեպքում ֆերմերներին խորհրդատվություն տրամադրելու հարցը:

Նշենք, որ այս տարի շարունակվում է 8 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրումը, որի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 700 մլն դրամի չափով գումար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top