Գլխավոր Լուրեր Բանտում կարևորագույն ապրումներից/զգացումներից մեկը պիտանելիության ու պատկանելիության զգացումն է

Բանտում կարևորագույն ապրումներից/զգացումներից մեկը պիտանելիության ու պատկանելիության զգացումն է

3
0

Իրավապաշտպան Արշակ Գասպարյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Բանտում կարևորագույն ապրումներից/զգացումներից մեկը պիտանելիության ու պատկանելիության զգացումն է (բոլոր հարթություններում)։

Բանտային համակարգի գերակա խնդիրներից մեկն էլ այս զգացման հետ աշխատելն է. ապահովել յուրաքանչյուր դատապարտյալի ինքնիրացումը և ինքնակատարելագործումը։ Բանտային համակարգի կառավարման կենտրոնն ու առանցքը մարդն է։

Ցմահ դատապարտվածների համար էքսզիստենցիալ այս մոտեցման իրացումն ավելի քան կարևոր է։ Մենք կարող էինք և դեռ կարող ենք օգտագործել ազատազրկվածների ներուժը՝ հանուն արարման, հանուն ռեֆորմի։ Արմենակ Մնջոյանն (նաև այլք՝ իր պես) այն ազատզրկվածներից էր, որ կարող էր իր ներուժը ծառայեցնել, իսկ մենք պիտի ծառայեցնեինք…

Երկար ճանապարհ պիտի անցնեն մեր պետական այրերը՝ հասկանալու համար, որ բանտային համակարգ կառավարելիս, առավել ևս՝ ռեֆորմ անելիս, ազատազրկվածը գործընկեր է, ոչ թե “թշնամի”…
Ափսոս…