Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը

    Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը

    Բարձրացվում է մարզային դպրոցների դիմակայունությունը
    Փետրվար 13, 2018 13:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 12-17-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:

    Հիմնական նպատակներն են` դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

    Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները կահավորվելու են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվելու են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով:

    Նախատեսվում է նաև մշակել վերոնշյալ դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու և տարահանման պլաններ:

    Համայնքների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման ու քարտեզագրման համար, աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրմանն աջակցող հրահանգիչների կարողությունների զարգացման նպատակով Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև անօդաչու թռչող սարք: Այն հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տարածքի իրական պատկերների տեսագրում և լուսանկարում՝ օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման, քարտեզագրման և վերլուծության համար:

    Նման թեմաներ

    scroll to top