Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Բարեւ, բռատ»-ը ստվերեց հայ ուսանողների աշխատանքը

    «Բարեւ, բռատ»-ը ստվերեց հայ ուսանողների աշխատանքը

    «Բարեւ, բռատ»-ը ստվերեց հայ ուսանողների աշխատանքը
    Ապրիլ 24, 2019 16:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  տարածվում է «Բարեւ բրատ, տարածել եւ լայքել պետք է, եթե դժվար չէ, թող իմ սայթից տարածեն եւ ծանոթներըդ էլ ասա» գրությունը, որին կից ներկայացված է մի տեսանյութ:

    «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայ օգտատերերը կենտրոնացած են «Բարեւ բռատ» արտահայտության վրա, այն դեպքում, երբ տեսահոլովակի բուն ասելիքը «ո՛չ ցեղասպանությանն» է:  Հեղինակը Չելյաբինսկի համալսարանի հայ ուսանողներն են, սակայն օգտատերերի մեծ մասը այն կարծես թե վիրուս է համարել եւ չի էլ բացել:

    Araratnews.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հազիվ թե հակառակորդը, օրինակ՝ որեւէ թուրք, փորձեր ստվերել այս տեսանյութը: «Ոչ մի հակառակորդ այսքան քյարթու հայերեն չի տիրապետում», – նշեց մեդիափորձագետը:

    Խնդիրը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, գլոբալ է. « Հայաստանում մարդիկ, ինչ լինում է՝ իրար են ուղարկում՝ առանց իրար բացատրելու:  Այսկերպ ամեն ինչ կարող են ուղարկել՝ հալած յուղի տեղ դնելով  ամեն ինչ»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

    սամվել մարտիրոսյան

    Սոնա Դավթյան

     


    scroll to top