Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Բարեգործական ճաշարանները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո

Բարեգործական ճաշարանները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո

Սեպտեմբեր 14, 2017 15:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

a92dc6dd9a44070193ecb7e9e4ce066762edbbc8

Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում են գործել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համատեղ մշտական վերահսկողություն է իրականացնում մայրաքաղաքում գործող բոլոր` 18 բարեգործական ճաշարանների գործունեության նկատմամբ: Դրանց խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Մայր Աթոռի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանների պատասխանատու Տեր-Մարկոս Մանգասարյանը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանը, Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանի պատասխանատու Բագրատ Ասատրյանը և այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացվող աշխատանքների որակը մշտապես պատշաճ մակարդակով ապահովելու և տարեցներին մատուցվող սոցիալական ծառայությունների ցանկն ընդլայնելու վերաբերյալ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top