Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Բարի գալուստ Թուրքիա». Մարդիկ օդանավակայանում նման հաղորդագրություն են ստանում

    «Բարի գալուստ Թուրքիա». Մարդիկ օդանավակայանում նման հաղորդագրություն են ստանում

    «Բարի գալուստ Թուրքիա». Մարդիկ օդանավակայանում նման հաղորդագրություն են ստանում
    Օգոստոս 13, 2019 14:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրերս Araratnews.am-ի հավատարիմ ընթերցողներից մեկը կապ հաստատեց մեզ հետ՝ իր  բողոքը տեղ հասցնելու նպատակով: Վերջինս պնդում է, որ հերթական ճամփորդությունից հետո տուն վերադառնալիս՝ հասնելով Զվարթնոց օդանավակայան, միացրել է բջջային հեռախոսը եւ ստացել հետեւյալ հաղորդագրությունը. «Բարի գալուստ Թուրքիա»: Նամակի մեջ ասվում է, որ քաղաքացին կարող է օգտվել Թուրքիայում գործող ռոումինգի ծառայություններից և այլն և այլն: Զավեշտը կայանում է նրանում, որ նման նամակներ են ստանում ՀՀ բջջային օպերատորների բաժանորդները:

    Մեզ դիմած քաղաքացին «Յուքոմ» ցանցի բաժանորդ էր: Araratnews.am-ի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը նշեց, որ այդպիսի խնդիրներ ունեցել ենք նաև Վրաստանի և Իրանի հետ, սակայն այդ հարցը այն ժամանակ լուծվել է:

    «Ըստ ընդունված ընթացակարգի ՀՀ ՀԾԿՀ նախաձեռնում է գործընթաց, որով սահմանակից երկրների օպերատորները պետք է հստակեցնեն ծառայությունների մատուցման թե՛ տարածքները, թե՛ ազդանշանի ներթափանցման ուժգնությունը։ Սա մենք հրաշալի կերպով իրականացրել ենք Վրաստանի և Իրանի օպերատորների հետ՝ երկար աշխատանքային ճանապարհ անցնելով այս ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ Թուրքիայի հետ նման գործընթաց նախաձեռնելն ունի իր բարդությունները (օրինակ՝ դիվանագիտական հարաբերություններ չունենալը) և որ նույն հաջողությամբ Թուրքիայում կարող են ստանալ «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը, որովհետև որևէ կարգավորում երկու երկրների օպերատորների միջև իրականացված չէ»,-ասաց Դիանա Մնացականյանը:

     


    scroll to top