Ազգային ժողովն այսօր ընտրում է ԱԺ նախագահի երեք տեղակալներին:
Հիշեցնենք` ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում ընտրվելու համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները: «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության կողմից առաջարկվել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Խորհրդարանի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը մինչ քվեարկությունը նիստի ընթացքում մի քանի անգամ պատգամավորներին բացատրեց քվեարկության կարգը:
«Մենք պետք է նշումն անենք գրված անունի աջ կողմը: Նորից եմ կրկնում. «կողմ»-ի պարագայում «կողմ» բառի կողքը աջից դնում ենք ծիտիկը, «դեմ»-ի դեպքում աջ կողմը դնում ենք համապատասխան նշանը»,- հավելեց ԱԺ նախագահը` հորդորելով ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: