Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային»

    «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային»

    «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային»
    Ապրիլ 14, 2018 21:50 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»:

    Հանդիպման 15-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացել է հաշիվը:

    Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց անկյունայինից փոխանցումից հետո Սամուել Ումտիտին գնդակն ուղարկել է հյուրերի դարպասը՝ 2:0:

    Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ուսման Դեմբելեն սեփական տուգանայինում խախտել է խաղի կանոնները:

    Նշանակված 11 մետրանոցը ոչ այնքան լավ իրացրեց Դանի Պարեխոն, բայց Տեր Շտեգենը զարմանալիորեն չկարողացավ որսալ գնդակը, որը հայտնվեց դարպասում:

    Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 82 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

    Նման թեմաներ

    scroll to top