Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բարսելոնան պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

    Բարսելոնան պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

    Բարսելոնան պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը
    Փետրվար 9, 2019 17:42 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը վաճառելու տարբերակը:

    Marca-ին հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբում որոշել են՝ եթե մինչև մրցաշրջանի ավարտը 26-ամյա բրազիլացին լավ մարզավիճակ ձեռք չբերի, նրա տրանսֆերը վաճառքի կհանվի: Ընդ որում, «Բարսելոնայում» մտադիր են Կոուտինյոյի վաճառքից ստանալ մոտավորապես այնքան գումար, որքան ծախսել են նրա տրանսֆերը գնելիս:

    Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 160 միլիոն եվրոյի դիմաց (ներառյալ բոնուսները):

    Այս պահի դրությամբ Կոուտինյոյի տրանսֆերը գնելու երկու հավակնորդ կա՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

    Հավելենք, որ Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Ֆիլիպե Կոուտինյոն մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


    Նման թեմաներ

    scroll to top