Գլխավոր Լուրեր «Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը ուզում է վերադառնալ

«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը ուզում է վերադառնալ

4
0

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին վստահեցնում է կատալոնական ակումբի փոխնախագահ Ժորդի Կարդոները:

«Ճշմարտությունն այն է, որ Նեյմարը իսկապես ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Սակայն ես վստահ չեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նրան: Նման հարց սեղանին դրված չէ:

Կան բազմաթիվ իրողություններ նրա հետ կապված, որոնք դուր չեն գալիս ինձ:

Կան պնդումներ, որ մենք արդեն իսկ համաձայնության ենք հասել նրա հետ: Ես ասում եմ, որ չկա այդպիսի բան: Մենք չունենք համաձայնություն ոչ մեկի հետ: Նեյմարը և բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ ցանկանում են խաղալ «Բարսելոնայում»: Ինձ չի զարմացնում այն փաստը, որ նա ուզում է վերադառնալ, քանի որ մենք ունենք դեպքեր, երբ մեր ֆուտբոլիստները վերադարձել են՝ ի դեմս Ֆաբրեգասի ու Պիկեի»,- Կարդոների խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ կար տեղեկություն, որ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին այն դեպքում, եթե Ուսման Դեմբելեն տեղափոխվի Փարիզ, ինչպես նաև կատալոնական ակումբը հավելյալ գումար վճարի: