Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջը

    Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջը

    Բասեն գյուղում եղբայրը սպանել է քրոջը
    Մայիս 24, 2019 11:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 24-ին՝ ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։

    Նախնական տվյալներով` Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է, ինչի արդյունքում քեռին հեռացել է։ Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանության ծառայողներն անհապաղ որոնողական միջոցառումներ են ձեռնարկել կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։

    Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

    Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    Կատարվում է նախաքննություն։


    Նման թեմաներ

    scroll to top