Երկուշաբթի , 20 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » ԲԱՏԷ-ն ժամանել է Երևան

ԲԱՏԷ-ն ժամանել է Երևան

Հուլիս 17, 2017 20:31 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

7vkvt7avml0

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտի» մրցակից ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները ժամանել են Երևան:

Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի քարտուղարությունը և հավելում, որ Հայաստանի մայրաքաղաքը հյուրերին դիմավորել է այրող շոգ եղանակով` +33 աստիճան:

«Radisson Blu» հյուրանոց հասնելու ճանապարհին հյուրերը կարողացել են երևանյան որոշ տեսարժան վայրեր տեսնել, մասնավորապես «Մայր Հայաստան» հուշահամալիրն ու Երևանի կոնյակի գործարանը:

Հյուրանոց հասնելուն պես ֆուտբոլիստները ճաշել են և ուղևորվել հանգստի: Հիշեցնենք` թիմն այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային մարզում կանցկացնի, իսկ մինչ այդ տեղի կունենա ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի նախախաղային ասուլիսը:

Հիշեցնենք` «Ալաշկերտ»-ԲԱՏԷ հանդիպումը տեղի կունենա վաղը` հուլիսի 18-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top