Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Բաթումից և Թբիլիսիից թռիչքները կկազմակերպվեն «Շիրակ» և «Զվարթնոց» օդակայաններից

    Բաթումից և Թբիլիսիից թռիչքները կկազմակերպվեն «Շիրակ» և «Զվարթնոց» օդակայաններից

    Բաթումից և Թբիլիսիից թռիչքները կկազմակերպվեն «Շիրակ» և «Զվարթնոց» օդակայաններից
    Հունիս 25, 2019 12:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

    Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև:

    Այսպիսով` Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով:

    Արդեն հայկական ավիաընկերություններից մեկը պլանավորում է թռիչքներ սկսած հուլիսի 8-ից դեպի ռուսական 4 ուղղություն:
    Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնեմ մի փոքր ուշ:

    Ուզում եմ տեղեկացնել նաև, որ առաջարկներ հայտնվեցին նաև Ադրբեջանի կողմից, Գանձակի օդանավակայանը օգտագործելու համար:
    Այս պարագայում, հուսով եմ արդեն ուշացած:

    Ուրախությամբ պիտի նշեմ գործընթացի կազմակերպմանը մասնակից բոլոր օղակների`ավիաընկերությունների, օդանավակայնների, նավիգացիոն, վերգետնյա և այլ ծառայությունների պատրաստակամության և արագ աշխատանքի մասին:

    Հայաստանը կարող է, և կդառնա կամուրջ մեր բարեկամ երկրներն իրար կապելու համար»:


    Նման թեմաներ

    scroll to top