Ուրբաթ , 26 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Բավարարե՞լ, թե՞ մերժել ադրբեջանցու՝ Արցախի քաղաքացի դառնալու հայտը

    Բավարարե՞լ, թե՞ մերժել ադրբեջանցու՝ Արցախի քաղաքացի դառնալու հայտը

    Բավարարե՞լ, թե՞ մերժել ադրբեջանցու՝ Արցախի քաղաքացի դառնալու հայտը
    Փետրվար 7, 2019 17:07 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ադրբեջանի քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

    Արցախի արտաքին գործերի նախարարությունը Araratnews.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց այս տեղեկատվությունը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ  ասաց՝ հարցի հասցեատերը արտաքին գործերի նախարարությունն է:

    Կապ հաստատեցինք Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ՝ իմանալու պե՞տք է Արցախի իշխանությունը բավարարի ադրբեջանցու դիմումը: «Պետք է ուսումնասիրել հայտը, նոր պատասխանել: Ես նման տեղեկատվություն չունեմ, չեմ կարող հստակ ասել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

    Վահրամ Բալայանը հիշեց՝ տարիներ առաջ  ադրբեջանցի մի ընտանիք էլ էր դիմել՝ Արցախի քաղաքացիություն ստանալու համար:

    Կարծիք կա, որ ադրբեջանցու հայտը հաջորդեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը: Արցախի ներկայացուցիչը ոչինչ չի բացառում: «Ես չեմ հավատում Ադրբեջանի անկեղծությանն ու ազնվությանը, որովհետեւ ամեն կերպ փորձում են խաթարել մեր հանգիստը, իրենց շահը փաթաթել մեր վզին: Մյուս կողմից՝ հայ մարդը միշտ էլ խաղաղության պատրաստ է, սակայն խաղաղությունը միակողմանի չի լինում: Այն երկկողմանի համագործակցության ու համաձայնության պայմաններում է լինում»,- ասաց Արցախի ԱԺ փոխնախագահը:

    Վահրամ Բալայանի համար անհասկանալի է խաղաղության մասին խոսելը, եթե Ադրբեջանն իր սերնդին դաստիարակում է հայատյացության ոգով:

    Սոնա Դավթյան


    scroll to top