Գլխավոր Լուրեր Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանության միջև. տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի

Բախում Իջևանում՝ ցուցարարների և ոստիկանության միջև. տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի

26
0

Armtimes.com-ը գրում է. Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով:

«Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը: «Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը: Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են:

Մանրամասներն՝ այստեղ