Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    24°
    Home » Լուրեր » Բախումների հետևանքով 33 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ

    Բախումների հետևանքով 33 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ

    Բախումների հետևանքով 33 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ
    Ապրիլ 16, 2018 18:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից տուժածները տեղափոխվել են երևանյան տարբեր հիվանդանոցներ:

    Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Aysor.am-ին հաղորդեցին, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժած քաղաքացի, սակայն ԲԿ-ից դժվարացան ասել, թե ինչ վնասվածքների մասին է խոսքը:

    «Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, որ իրենց մոտ է տեղափոխվել 8 տուժած, այդ թվում մեկ ոստիկան:

    Իսկ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ընդունարանից էլ հայտնեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 18 մարդ՝ նշելով, որ ավելի ուշ կարող են մանրամասներ հաղորդել, թե ինչ վնասվածքներ են ստացել քաղաքացիները:

    Ավելի ուշ Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ ժամը 16.30-ի դրությամբ բուժհաստատություններ են դիմել բախումների հետեւանքով տուժած 46 քաղաքացիներ, որոնցից 6-ը՝ ոստիկան։

    Լուսանկարը՝ ֆեյսբուքյան օգտատերի

    Նման թեմաներ

    scroll to top