Գլխավոր Լուրեր Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է. Փաշինյանը` Պողոսյանի և Հարությունյանի...

Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է. Փաշինյանը` Պողոսյանի և Հարությունյանի մասին

8
0

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը օգտագործել է իր պատգամավորական կարգավիճակը և կորել իրավապահների տեսադաշտից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանը նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից, ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է», — ասաց Փաշինյանը։

Նկատենք, որ նախկին երկու պատգամավորները, ովքեր Հանրապետական կուսակցության անդամ են, մեղադրյալներ են քրեական տարբեր գործերով։