Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » ԲԴԽ անդամը չի կարող ազդել ծննդկանի գործի վրա՝ ի շահ զոքանչ բժշկի

    ԲԴԽ անդամը չի կարող ազդել ծննդկանի գործի վրա՝ ի շահ զոքանչ բժշկի

    ԲԴԽ անդամը չի կարող ազդել ծննդկանի գործի վրա՝ ի շահ զոքանչ բժշկի
    Ապրիլ 7, 2018 13:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.amգրել էր, որ 2015-ին «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանի փեսան Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանն է: Նա, Մերի Մարգարյանի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանի խոսքով, փորձել է գործի քննությունը զոքանչի համար բարենպաստ ուղղությամբ տանել:

    Երեկ դատարանում մեղադրող դատախազը պահանջել էր Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3,6 տարվա ազատազրկման:

    Araratnews.am-ը  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը կփորձի  ամեն կերպ ազդել դատական գործընթացի վրա՝ ի շահ զոքանչի:  «Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում: Եկեք բարեկամներ չփնտրենք: Մենք դիտարկում ենք նրան իրավաբան Մեղրյան»:

    Հարցին՝ վստա՞հ է Վահրամ Բաղդասարյանը, թե  Մեղրյանը չի կարող ազդել դատական գործընթացի վրա, Բաղդասարյանը դրական պատասխանեց՝ վստահ եմ:

    Ի դեպ, հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել  խարդախության փաստով: Սիրունյանը դա համարում է պատվեր փաստաբանների նկատմամբ:

    Սոնա Դավթյան

     


    Նման թեմաներ

    scroll to top