Գլխավոր Լուրեր ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

2
0

Բարձրագույն դատական խորհուրդը ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում դեռ չունի: Տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին չունի Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում»,- նշեցին լրատվական ծառայությունից։

Համապատասխան որոշումը լինելու դեպքում, ըստ աղբյուրի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը սահմանված կարգով կդիմի Դատավորների ընդհանուր ժողով՝ նոր թեկնածուի հարցը քննարկելու։