// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

    ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

    ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
    Մարտ 13, 2019 22:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարտի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահնընդունեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին ևՀայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատական իշխանության համակարգում համալիր բարեփո¬խումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդա¬րադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները:

    Համազեկուցողները կարևորեցին Հայաստանում անկախ, անա¬չառ, մատչելի ու արդյունավետ արդարադատության կայացման ուղղությամբ ձեռնարկվող համալիր մոտեցումները:

    Նույն օրը Խորհրդի նախագահն ընդունեց դատաիրավական բարեփոխումների գծով Եվրախորհրդի փորձագետներին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվեցին արդարադատության մշտադիտարկման համակարգի ևէլեկտրոնային արդարադատությաններդրման, դատավորների ու դատարանների աշխատակազմերի վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

    Բարձրագույն դատական խորհրդի մամուլի

    և հասարակայնության հետ կապերի ծառայություն


    Նման թեմաներ

    scroll to top
    //