Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել

    Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել

    Բեքչյանը հեռանում է Ստամբուլից. նա հրաժեշտի նամակ է հրապարակել
    Փետրվար 13, 2018 12:59 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

    Նամակում Բեքչյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը, պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարվել և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում:

    Նա նշել է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:

    «Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,- նամակում նշել է Բեքչյանը:

    Նա պատմել է, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ապշեցնող իրականության հետ է առերեսվել:

    «Դրանցից ամենակարևորն այն էր, որ արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ ընտրական գործընթացը հնարավոր չի լինելու առաջ տանել թափանցիկ, արդար ընտրական կանոններով: Անհրաժեշտ չեմ համարում թվարկել դրանց բոլոր օրինակները: Այդ ցավալի և վշտացնող օրինակները ոչ ցանկանում եմ հիշել, ոչ էլ հիշեցնել»,- ասել է Սրբազանը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top