Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » Բելառուսը եղբայրական զգացումով է վերաբերում հայ ժողովրդին. Վլ.Անդրեյչենկո

    Բելառուսը եղբայրական զգացումով է վերաբերում հայ ժողովրդին. Վլ.Անդրեյչենկո

    Բելառուսը եղբայրական զգացումով է վերաբերում հայ ժողովրդին. Վլ.Անդրեյչենկո
    Ապրիլ 12, 2018 18:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սանկտ Պետերբուրգում այսօր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:
    ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին:
    Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հարցում նա կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը:
    Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

    Նման թեմաներ

    scroll to top