Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
25°
Home » Լուրեր » Բելառուսի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում է

Բելառուսի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում է

Մայիս 19, 2017 19:06 Լուրեր, Միջազգային A+ / A-

54.thumb

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության  պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և գործառույթներին:

Բելառուսի Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top