Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Կինո » Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

    Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

    Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով
    Դեկտեմբեր 30, 2017 23:18 Կինո, Ֆուտբոլ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով` ազդրի վնասվածքի պատճառով: Հայտնում է «Marca»-ն:

    «Սերուցքայինները» նոր են վերադարձել ամանորյա արձակուրդից և ֆրանսիացին չի կարողանա մասնակցել հունվարին կայանալիք հանդիպումներին:

    «Արքայական» ակումբը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում մրցելու է «Նումանսիայի» հետ: Լա Լիգայում «Ռեալի» մրցակիցը կլինի «Սելտան»: Հարցականի տակ է նաև հարձակվողի մասնակցությունը «Վիլյառեալի» և «Դեպորտիվոյի» հետ դիմակայություններում

    Բենզեման բաց է թողել այսօրվա մարզումը և բուժզննում է անցել, որպեսզի պարզ դառնա վնասվածքից վերականգնվելու իրական ժամկետները:

    Նման թեմաներ

    scroll to top