Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Բերդում հաշվում են կարկուտի պատճառած վնասները

    Բերդում հաշվում են կարկուտի պատճառած վնասները

    Բերդում հաշվում են կարկուտի պատճառած վնասները
    Մայիս 21, 2019 14:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կարկուտը վնասել է  Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի գյուղացիների բերքն ու բարիքը: Նախնական տվյալներով՝ կարկուտը վնասել է աշնանացանը, լոբու մշակաբույսը, խաղողը: Հիմա հաշվում են վնասի չափերը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից: «Մեր համայնքային հանձնաժողովն աշխատում է: Ծավալների մասին տեղեկությունը կուղարկեն մարզպետարան, որից հետո կուղարկենք գյուղատնտեսության ու տարածքային կառավարման նախարարություն:

    Բերդում հակակարկտային կայան չլինելը, պաշտոնյայի խոսքով՝ եղել է մարզպետարանի ուշադրության կենտրոնում: «Նախատեսել ենք այս տարի եւս տեղադրել այն Իջեւանում եւ Բերդում, եթե բյուջեի միջոցները բավարար լինեն»,- ասաց մարզպետարանի ներկայացուցիչը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top