Երկուշաբթի , 21 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
31°
Home » Արցախ » Բերձորում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Բերձորում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ

Հունվար 6, 2017 22:33 Արցախ, Լուրեր A+ / A-

59325

Այսօր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում շրջանի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել:

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ պատարագն սկսվել է հոգևոր հոր օրհնությամբ և Տերունական աղոթքով:

Եկեղեցու երգչախմբի ձայնակցությամբ հոգևորականները շարականներ ու աղոթքներ են հնչեցրել: artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ Հայր Աթանասը խոսել է Քրիստոսի հրաշափառ Ծննդի և Մկրտության խորհրդի մասին՝ ասելով. «Հիսուսն Իր Ծննդով Աստծո լույսն է բերել ողջ մարդկությանը: Երկիր գալով` Փրկիչը մաքրել է աշխարհը հեթանոսությունից»:

Հոգևոր հայրը խոսելով մեր ժողովրդի՝ որպես առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունողի մասին՝ կոչ է արել չար մտքերից և արարքներից մաքրվել ու միասնական լինել: Հոգևոր հովիվն անդրադարձել է նաև Ջրօրհնեքի խորհրդին՝ ասելով, որ այն կապված է Քրիստոսի մկրտության հետ, և ջուրը մաքրության խորհրդանիշ է:

Ավարտելով Սուրբ Պատարագը՝ Հայր Աթանասը միմյանց նկատմամբ բարի ու սիրալիր լինելու ցանկությամբ դիմել է ներկաներին՝ մաղթելով, որ 2017-ը լինի խաղաղության ու հաջողությունների տարի, աղոթք է հղել առ Աստված, որ Տերը բարեհաճ լինի հայ ժողովրդի հանդեպ, ուժ, զորություն և առողջություն տա հայ զինվորին:

Սուրբ արարողությունից հետո եկեղեցում օրհնված ջուրը ներկաները իրենց տներն են տարել, որը համարվում է բուժիչ և մարդկանց մաքրում է մեղքերից, չար խորհուրդներից:

Պատարագին ներկա էին բերձորցիներ, մոտակա համայնքների բնակիչներ, հյուրեր, շրջվարչակազմի և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Նշենք, որ հունվարի 5-ի երեկոյան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը նաև Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ էր մատուցել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top