Գլխավոր Լուրեր Բերման է ենթարկվել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Բերման է ենթարկվել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

2
0

Ոստիկանության կենտրոնական բաժնում մարտի 5-ին, ժամը 23.05-ին  մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:

Մարտի 6-ին, ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկը 2001 թ. ծնված Արա Բ.-ն է, որը մարտի 22-ին, ժամը 15.10-ին, Եր.Քոչարի փողոցի 9/5 հասցեի մոտից բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: