Գլխավոր Լուրեր Բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի

Բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի

4
0

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 25-ին՝ ժամը 06.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ 36-ամյա քաղաքացի Մաջիդ Մոհամադհոսեին Հաբիբի Արաջհին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա ապրիլի 11-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: