Գլխավոր Լուրեր Բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը

Բեռնատարների համար փակ է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը

3
0

ՀՀ տարածքում հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։