Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ԲՀԿ-ական պատգամավորը` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

    ԲՀԿ-ական պատգամավորը` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

    ԲՀԿ-ական պատգամավորը` Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին
    Փետրվար 7, 2018 11:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանից (Շշի Մելո) լրագրողները հետաքրքրվեցին՝  արդյոք Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում: Մելիք Մանուկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հրաշալի է ղեկավարում, չնայած անփոխարինելի մարդիկ չկան: Նրա կարծիքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ լավ ապրեն, սակայն դեռ շատ քայլեր կան անելու, որպեսզի, օրինակ, գնաճը մեղմվի:

    Երևան Տոնավաճառ

    Պատգամավորը չգիտեր` գնաճի պատճառները որո՞նք են, սակայն դրանք մենաշնորհների հետ չկապեց:

    Ինչ վերաբերում է ծխախոտի դեմ պայքարի համար առաջարկվող տուգանքների չափերին, ապա Մանուկյանը կարծում է՝ դրանք  ժողովրդի առողջությանը միտված քայլեր են. «Յուրաքանչյուր մարդ չի ուզում ծխի, ուզում ա թարգի։ Մեր ժողովրդի համար հիմա մենք բարգավաճ վիճակ պետք է ստեղծենք, որ սկսեն իրենց առողջության մասին մտածեն»:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top