Գլխավոր Լուրեր ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի...

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

1
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել պարզաբանմամբ, նշելով, որ ինքը մեծ հարգանք ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Ուրիխանյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից: