Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԲՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ կդառնա Վահե Էնֆիաջյանը, խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյանը

    ԲՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ կդառնա Վահե Էնֆիաջյանը, խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյանը

    ԲՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ կդառնա Վահե Էնֆիաջյանը, խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյանը
    Հունվար 11, 2019 14:34 Լուրեր A+ / A-
    Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

     


    Նման թեմաներ

    scroll to top